Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

«Օգնականները տհաճ վիճակի մեջ են դրել Մարթենսին»

«Օգնականները տհաճ վիճակի մեջ են դրել Մարթենսին»
12.06.2013 | 15:28

Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարթենսը նամակ է հղել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, հասկացնելով, որ նա չի կարող մասնակցել հունիսի 20-ին Վիեննայում մեկնարկող ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին: Բանն այն է, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո «Ժառանգությունը» ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը բաց նամակ էր հղել ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսին` կոչ անելով վերանայել փետրվարի 18-ին ՀՀ-ում անցկացված նախագահի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանին շնորհավորելու ԵԺԿ որոշումը:
Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վիեննայում կայանալու է ոչ թե գագաթնաժողով, այլ՝ համաժողով, որին «Ժառանգությունը» չի էլ պատրաստվում մասնակցել:
«Րաֆֆի Հովհաննիսյանն անցյալ տարի էլ չի մասնակցել ԵԺԿ համաժողովին: Մենք լավ գիտենք ԵԺԿ կանոնակարգը և տեղյակ ենք, թե ինչ ձևաչափերով կարող է ԵԺԿ աշխատանքներին մասնակցել «Ժառանգությունը»: Համաժողովներին կարող են մասնակցել ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների կուսակցությունների ղեկավարները, որոնք երկրի ղեկավարներ են: Կարծում եմ` Մարթենսին իր օգնականները պարզապես գցել են տհաճ վիճակի մեջ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ